Երեկվանից առանձին կայքեր արտատպում են թուրքական որոշ լրատվամիջոցների խայծը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող «մի քանի շքեղ զբոսանավ վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում՝ Բոդրումի նավահանգստում»: Թուրքական ԶԼՄ-երի այս տեղեկությունն ինքնին անհեթեթություն է, քանի որ Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի, ավելին՝ ունենալու ցանկություն էլ չկա: Ուշագրավ է, որ գրեթե բառացի նման մի տեղեկություն էլ շրջանառության մեջ էր դրվել անցյալ տարի, ինչը ևս հերքվել էր:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել