Life.panorama.am-ը գրում է.

Երեկ դերասանուհի Սիրանուշ Լազյանի ծննդյան օրն էր, իսկ այսօր Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ եւ տեղեկացել ոչ միայն ընտանեկան տոնական ընթրիքի մանրամասների, այլեւ մի շարք հարցերի վերաբերյալ Սիրանուշի  վերաբերմունքի մասին:

«Արդեն չորս տարի է՝ մեր ընտանիքում մի ավանդույթ է գործում: Մենք չորսով՝ ես, ամուսինս եւ մեր աղջիկները պարտադիր կեսգիշերին տորթով նշում ենք մեր ծննդյան օրերը ու Աստծուն շնորհակալություն հայտնում, որ միասին ենք: Իմ ծննդյան օրն էլ բացառություն չեղավ, միայն մեկ շեղում՝ սովորաբար Սամվելն է ծննդյան տորթը բերում, իսկ այս անգամ կեսգիշերից առաջ մենք ընտանիքով գնացինք գնումների»,- ժպիտով պատմեց Սիրանուշն ու շարունակեց.

«Իսկ արդեն երեկ Սամվելն ինձ ու մեր աղջիկներին հրավիրել էր ռոմանտիկ ընթրիքի: Մենք ինչպես միշտ լավ ժամանակ անցկացրինք ու վայելեցինք օրը: Առանց չափազանցության՝ մենք հաճույք ենք ստանում, երբ չորսով ենք, հանգստանում ենք ու լիաթոք ուրախանում»:

Դերասանուհին արդեն 31 տարեկան է: Տարիքային ցանկութունների շարքում գլխավոր տեղում որդի ունենալն է.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել