«Համաձայնագրի տեքստն ամբողջությամբ  ես էլ դեռ չեմ տեսել,  բայց քաղաքական մասը գրեթե կրկնում է Ասոցացման համաձայնագրի նախագծի քաղաքական մասը:  Ես չեմ կարծում, որ  եվրոպական պետություն ասածը նախ և առաջ մաքսային  տուրքերի չափերն են և  առևտրային այն ռեժիմները, որոնք կարող են տարբերվել եվրասիական և եվրոպական տնտեսական միություններում:  Եվրոպան նախ և առաջ մեզ համար  դիտվում է որպես արժեհամակարգ և այս տեսակետից, եթե մենք իրոք հավատում ենք այն արժեքներին, որոնք ասոցացվում են ԵՄ-ի հետ,  ապա հնարավոր է կառուցել եվրոպական տիպի երկիր, անգամ  Եվրասիական տնտեսական տարածքում»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում  նշել է ՀՀԿ փոխնախագահ,  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների  մշտական  հանձնաժողովի նախագահ  Արմեն Աշոտյանը՝  անդրադառնալով ԵՄ-ի հետ համապարփակ  և ընդլայնված համաձայնագրին,  որն ակնկալվում է՝  Հայաստանը կստորագրի  նոյեմբերին, մինչև Բրյուսելում կայանալիք  Ալիևյան գործընկերության  գագաթնաժողովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել