Slaq.am-ը գրում է.

«Միանգամից ուզում եմ բոլոր կասկածները փարատել, Միհրան Հարությունյանը որևէ կապ չունի կրակոցների միջադեպի հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

«Ռուսական կայքերը գրեցին, թե իբր Օլիմպիական խաղերի մեր արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը ինչ-որ կրակոցների հետ կապված միջադեպի մասնակից է եղել: Եվ ես, և Արսեն Բադալյանը, և Սամվել Գևորգյանը զրուցել ենք Միհրան Հարությունյանի հետ, նա բացարձակ, որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Միակ առնչությունն այն է, որ ավտոսպասարկման կետում նորոգելու համար կանգնած է եղել նրա մեքենան։ Նա ոչ միայն այնտեղ չի եղել, այլ ընդհանրապես տեղյակ չի եղել այդ ամենից»,-մանրամասնեց Գիլոյանը:

Նաև հավելեց, որ այժմ հայ մարզիկը շարունակում է ապաքինվել, ուսի վնասվածք ունի, զբաղվում է դրա բուժմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել