Հաճախ մեքենայի շարժիչը միացնելով՝ առանց մտածելու միացնում ենք A/C: Ամեն անգամ երբ դա անում ենք, մեր և շրջապատողների առողջությունը վտանգում ենք: Ինչո՞ւ. կներկայացնենք ստորև․
Սա, որովհետև երբ մեքենայից դուրս ենք գալիս, միշտ փակում ենք պատուհանները: Բայց նույնիսկ երբ ավտոմեքենան ստվերոտ տեղում ենք թողնում, այն կարող է 400-800 մգ բենզոլ կուտակել:
Եթե ավտոմեքենան կայանում եք արևի տակ 16 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանի պայմաններում, բենզոլի մակարդակը կարող է հասնել 2000-4000 մգ-ի, ինչը 40 անգամ գերազանցում է թույլատրելի մակարդակը:
Փակ պատուհաններով ավտոմեքենայում նստած՝ մարդիկ ներշնչում են բենզոլը՝ չիմանալով, որ այդ տոքսինը վնասում է երիկամները, լյարդը և ոսկրային հյուսվածքը: Բացի դրանից՝ մեր օրգանիզմից շատ ժամանակ և ջանք է պահանջվում այն վերացնելու համար:
Ավտոմեքենաների ուղեղույցներում ասվում է, որ պետք է ավտոմեքենայի պատուհանները բացել նախքան կոնդիցիոները միացնելը, բայց չի բացատրվում՝ ինչու՝ բացի նրանից, որ դա լավ է ավտոմեքենայի աշխատանքի համար:
Բժշկական բացատրություն՝
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ նախքան օդը սկսի հովանալ, կոնդիցիոներն արտանետում է ամբողջ տաքացած օդը, դրա հետ՝ բենզոլ՝ տոքսին, որը քաղցկեղ է առաջացնում:
Ուստի երբ մեքենա եք նստում, նույնիսկ եթե տաքացած պլաստիկի հոտ չեք զգում, մի քանի րոպեով բացեք պատուհանները, հետո միացրեք կոնդիցիոները: Երբ ավտոմեքենան միացնում եք, պատուհանները ևս մի քանի րոպե բաց թողեք: