Վերջերս Միացյալ Նահանգներում էի և ամեն քայլափոխի զարմանում էի, երբ մեքենայում, ծխելուց սկսած, արագությունը գերազանցելով և նույնիսկ հոծ գծերը խախտելով վերջացրած, վարորդները հանգիստ շարունակում էին վարել մեքենան (արագությանը դեմ եմ)։ Նրանց ամենամեծ մտավախությունը սխալ տեղ մեքենան կայանելն է, ինչպես իրենք են ասում՝ թիքեթ ստանալը, քանի որ, պատկերացրեք, ինչ կկատարվի, եթե այդքան շատ մեքենաներ կայանվեն՝ ըստ վարորդների ցանկության: Հետո հասկացա, որ ոստիկանությունը ոչ թե հիմար է կամ անպատասխանատու, երբ աչք է փակում ղեկին ծխելու կամ հոծ գծերը խախտելու վրա, այլ ուղղակի դրանք մանրուքներ է համարում, չէ՞ որ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու, ինչպես, օրինակ, մեր երկրում կարմիր գծանշաններին երկաթե կտորներով կայանելու իրավունքը սահմանափակելը, որին ի պատասխան մոտակայքում գտնվող ճանապարհային ոստիկանի արձագանքը հետևյալն էր. «Սա էս օբյեկտի տիրոջ տեղնա, աղջիկ ջան»: Մի խոսքով… Առանց այդ էլ բոլորս սուպերսթար ենք դարձել արագաչափ տեսախցիկների ու խաչմերուկների տեսախցիկների նկարահանման շնորհիվ, ավելին չենք ուզում, շնորհակալ ենք… Մի՛ մտեք մեր անձնական տարածք…Վերջում էլ առաջարկում եմ կարդալ «Նյումեգի» հետաքրքիր ու օրենսգրքի վրա հիմնված հոդվածը…
http://newmag.am/2017/irakanumvoch/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել