Տարեսկզբից զգալիորեն աճել են Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Կոնվերս բանկի վարկավորման ծավալները:  Մասնավորապես՝ 01.06.2017 դրությամբ «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պորտֆելն աճել է 29,7 տոկոսով, Ազգային հիփոթեքային ընկերության էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելը՝ 15,5 տոկոսով, իսկ Անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և նորոգման վարկավորման պորտֆելը՝ 9,1 տոկոսով:

«Վարկավորման նման աճը հնարավոր է դարձել Կոնվերս բանկի կողմից առաջարկվող վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Մասնավորապես՝ «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում բանկը տրամադրում է առավելագույնը  17,5 մլն դրամի վարկեր՝ մարման մինչև 15 տարի ժամկետով և 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից  Երևանում սուբսիդավորվում է 2 տոկոսը, մարզերում՝ 4 տոկոսը»,- ասացին բանկում:

Զուգահեռաբար, Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ հաճախորդներին տրամադրվում են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով եւ 11 տոկոս տարեկան դրույքաչափով:

«Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավելու բնակարանային պայմաններըբնակարանի ջերմամեկուսացմամբ անցնել էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա»,- ասացին բանկում՝ հավելելով, որ  այս վարկատեսակների վարկավորման՝ Կոնվերս բանկի առաջարկած պայմանները Հայաստանում լավագույններից են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել