«ՀՀ արտաքին գործերի նախարարու­թյան ուռճացված գնումներին անդրա­դառնալու առիթներ շատ է եղել: Պարզ­վում է՝ մարտի 8-ին ընդառաջ էլ ԱԳՆ-ն 11 հատ ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողության: «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն այդ ծաղկեփնջերը գնելու պայմա­նագիրը կնքել է մարտի 7-ին՝ «Բալանս Կո» ՍՊԸ-ի հետ՝ վճարելով ընդհանուրը 715 հազար դրամ: Թե դիվանագիտական որ ձեռքբերումների համար է Նալբանդյանը որոշել մարտի 8-ին ընդառաջ 65 հազար դրամանոց ծաղկեփնջեր նվիրել, անհասկանալի է, իսկ միգուցե դրանք գնել է օտարերկրյա կին դեսպանների կամ դեսպանների կանանց համա՞ր»,-գրում է թերթը:         

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել