«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խուսանավում է համասեռամոլների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ տալուց: Բանն այն է, որ նախորդ ամիս Երևանում հայտնվեցին համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցի­ալական գովազդների վահանակներ, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց քաղաքապետարանի որոշմամբ հեռացվեցին: «Ժողովուրդ»-ը երեկ Թաթոյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում քաղաքապե­տարանի քայլը: «Մեզ որևէ հարցով որևէ մեկը չի դիմել, և այդ առումով քաղաքապետի գործողություն­ների վերաբերյալ գնահատական չեմ կարող տալ»: Թաթոյանը հստակ պատասխան չտվեց նաև հարցին՝ այդ ամենը լա՞վ էր, թե վատ: «Այդպիսի գնահատական նույնպես չեմ կարող տալ, քանի որ մեզ մոտ որևէ քննարկում, ընթացակարգ չի եղել»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել