Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային գրադարանը, որն աշխարհում հայատառ տպագիր հավաքածուի ամենամեծ պահոցն է, այժմ մեծ ուշադրություն է դարձնում հայատառ տպագիր այն նյութերին, որոնք ինչ-ինչ պատճառներով չկան գրադարանում։

Լրագրողների հետ հանդիպմանը Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ասաց, որ փորձում են այդ նյութերը  ձեռք բերել. հիմնականում գնում են մասնավոր գրավաճառներից, նաև կան մարդիկ, ովքեր նվիրում են գրադարանին: Նա տեղեկացրեց, որ վերջերս 200 եվրոյով ձեռք են բերել 1535 թվականի քարտեզ, որտեղ Հայաստանը նշված է որպես պետություն, աշխարհագրական անվանում. 
«Եզակի ձեռքբերում է»: 

Տ. Զարգարյանը նշեց, որ  ստեղծում են հայ մամուլի, գրքի շտեմարան, թվայնացման մեծ աշխատանք են կատարում: Թվայանցնում են հայ մամուլը՝ «Ազդարար»-ից մինչև այս օրերը, տպագիր գրքերը, ատենախոսությունները, պաստառները: Տ. Զարգարյանը տեղեկացրեց, որ արդեն թվայանցվել է 2,5 միլիոնից ավելի մամուլի էջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել