Apple-ի կողմից 1990-ականներին թողարկված այս մարզակոշիկները նախատեսված էին միմիայն ընկերության աշխատակիցների համար: Այն այսօր eBay-ում վաճառվում է 15 հազար դոլարով:

Բանն այն է, որ Սթիվ Ջոբսը Apple-ի գլխավոր տնօրեն աշխատած տարիներին ցանկանում էր աշխատակիցներին համոզել, որ նրանք հատուկ համազգեստ կրեն: Այս մարզակոշիկներն էլ պետք է լինեին դրա բաղկացուցիչ մասը: Բայց, ինչպես հաղորդվում է, աշխատակիցները հրաժարվել են կրել այդ համազգեստն, ու մարզակոշիկների մի քանի փորձնական օրինակներ այդպես էլ չեն օգտագործվել:

Անձամբ Ջոբսը հավատարիմ էր իր ներդրած գաղափարին և յուրօրինակ համազգեստ էր կրում՝ կապույտ ջինսե տաբատ Levi’s-ից, New Balance մարզակոշիկներ և Issey Miyake բարձր օձիքով սվիտեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել