Tert.am-ը գրում է.
 Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
 «Մահվան ելքով ավտովթարի գործով 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»,-ասաց Սոնա Տռուզյանը:

Վերջինս հայտնեց, որ անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
 Հիշեցնենք, որ Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանը, ով գիտակցության չգալով մահացել է:
Պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է 17-ամյա երիտասարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել