Հարգելի սիրելիներ, կայացել է արտահերթ պատահար։ ՀԱՅ ազգի պանծաբույծ զավակ Հենրիխ Մխիթարյանը համասփռել է լուսանկար ազգությամբ ռուս մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ։ Կոչված լինելով ծառայել հայու գենի հարատևության հանգամանքով՝ «Կույս կանանց միավորումը» տագնապ է արտահայտում։ Անձամբ տիկին Արշալույս Ենոքյանը մայրաբար դիմում է դղրդահռչակ ֆուտբոլիստին. Հենրիկ, որդի ջան, չգայթակղվես օտար գերանքով, զերծ մնա ինտիմ բնույթի հարաբերություններից։ Հայու գենը, որ ամբարում է պատրաստել քո կերպում, պետք է ծառայի ՀԱՅ ազգին։ Վիկտորյաներ կան նաև մե՛ր էթնոգենիկ կայանքում։ Կառուցապատիր ապագան հայ շինարարությամբ։ Իրավիճակը պահանջում է սթափություն, պատասխանատվության գիտակցություն և ազգային նվիրում։ Ներքին ազդակային հավատքով դեպի հոգևորի ձգտման նվաճում՝ ահա հայու կերպի ծիրանագույն ճիլոպը։ Լինենք հայ, մտածենք ազգի մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kuyskanayq/photos/a.726977194080067.1073741828.716417125136074/1218085454969236/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել