Թոթափելով Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք երկրների կողմից հայտարարված բոյկոտը՝ կատարցիները նոր ռեկորդ են սահմանում: Կատարում հայտնի Power International Holding ընկերության ղեկավար գործարար Մութազ ալ-Հայաթը երկրում առկա կաթի պահանջարկի շուրջ 1/3-ը հոգալու նպատակով ԱՄՆ-ից և Ավստրալիայից պատրաստվում է գնել հանրահայտ գոլշտինյան տեսակի 4000 կաթնատու կով՝ յուրաքանչյուրը միջինը 600 կգ քաշով, որոնք Կատար են տեղափոխվելու օդային ճանապարհով շուրջ 60 չվերթի միջոցով: 
Ի դեպ, եթե այս գործարքն իրականացվի, ապա այն կդառնա պատմության ընթացքում խոշոր եղջերավոր անասունների՝ օդային ճանապարհով ներկրման խոշորագույն ծրագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել