Panorama.am-ը գրում է.

Երեկ հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով Երևանում ստեղծված վիճակն ամենևին զարմանալի չէր, ավելին, սպասելի էր, որ գետնանցումները պետք է ջրով լցվեին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահը՝ նշելով, որ վերահաս վիճակի մասին բազմիցս զգուշացրել են Երևանի քաղաքապետին՝ հորդորելով նմանօրինակ երևույթներից խուսափելու համար պահպանել քաղաքաշինական նորմերը:

Նրա խոսքով, երբ գետնանցումներում այնքան ջուր է հավաքում, որ ավտոմեքենաները կիսով չափ թաղվում են ջրի տակ, խնդիրը և բնապահպանական, և քաղաքաշինական է։ Բնապահպանական է այնքանով, որ տեղի է ունենում կլիմայի գլոբալ փոփոխություն, քաղաքաշինական այնքանով, որ չեն պահպանվում կառուցապատման նորմերը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ այսպես էլ լինելու է։ Սելավատարը՝ Գետառը, փակեցին, մայրաքաղաքի հյուսիսային մասում սելավընդունիչները կառուցապատեցին։ Դրենաժային համակարգը լիարժեք չի գործում։ Ամեն տեղ բարձրահարկ շենքեր կառուցեցին՝ հաշվի չառնելով ջրի հոսքը։ Արդյունքը սա պետք է լիներ, երևույթները բնականոն զարգացել են»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել