Tert.am-ը գրում է.
ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ասպարազեներում առաջնորդվում է լայն շրջանակային համագործակցությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

«Խոսելով ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ներկայիս իրավիճակի մասին, ուզում եմ մեջբերել պաշտպանության նախարարի հետ իմ զրույցից մի հատված, որ մենք գերազանց գործնական համագործակցություն ունենք բազմաթիվ ուղղություններով և առաջընթացը նշանակալի է: Մենք շնորհակալ ենք Հայաստանի բերած նպաստի համար Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ մեր գործողություններին: Կանխատեսում ենք պաշտպանության նախարարի մոտալուտ այցը Բրյուսել՝ Աֆղանստանում ներկա զինվորական միավորումների համապատասխան երկրների պաշտպանության նախարարների ժողովին, որտեղ քննարկելու ենք նաև թեթևակի ծավալների մեծացումը Աֆղանստանում ներկա զինուժի»,- ասաց Ջեյմս Ապաթուրայը:
Նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել թափանցիկության, ինչպես նաև գենդերային հավասարության ապահովել  Զինված ուժերում:

«Իմ այցը Երևան ունի երկու շեշտ՝ մեկը քաղաքական փոխանակություն անցկացնելն է: Տարածաշրջանում մի շարք զարգացումներ կան, որոնք հետաքրքրական են դաշնակիցների համար: Դաշնակիցները ողջունում են Հայաստանի տեսակետները, կարծիքը: Ակնկալում ենք, որ բարձր մակարդակի քաղաքական փոխանակությունը կանոնավոր կլինի: Երկրորդ նպատակը գործնական համագործակցության շտկումներն են: Ապշեցուցիչ առաջընթացի ցատկեր չենք ակնկալում, բայց կան գործնական հարաբերություններ»,- ասաց Ջեյմս Ապաթուրայը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել