Panorama.am-ը գրում է.
 Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիր  Բոբ Դիլանը  ավանդական նոբելյան  դասախոսության աուդիո-ձայնագրությունն ուղարկել է Ստոկհոլմ:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Շվեդական ակադեմիան:
 «Շվեդական ակադեմիան ստացել է Բոբ Դիլանի նոբելյան դասախոսությունը: Խոսքը, ինչպես և սպասվում էր, անսովոր է և հռետորական ավարտով: Ուղերձև և ձայնային տարբերակով է, և ուղեկցվում է տեքստով»,- ասված է Շվեդական ակադեմիայի հաղորդագրության մեջ:

Նոբելյան հիմնադրամի կանոնադրւթյան համաձայն, Բոբ Դիլանը պետք է մինչև հունիսի 10-ը հանդես գար ավանդական դասախոսությամբ (մրցանակի հանձնումից վեց ամսվա ընթացքում), hակառակ դեպքում նա չէր ստանա 8 միլիոն շվեդական կրոնի չափովի մրցանակային գումարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել