Բոբ Դիլանը Ստոկհոլմ է ուղարկել Նոբելյան դասախոսության ձայնագրությունը
00:24 , 6 հունիս, 2017
Panorama.am-ը գրում է.
Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը ավանդական նոբելյան դասախոսության աուդիո-ձայնագրությունն ուղարկել է Ստոկհոլմ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Շվեդական ակադեմիան:
«Շվեդական ակադեմիան ստացել է Բոբ Դիլանի նոբելյան դասախոսությունը: Խոսքը, ինչպես և սպասվում էր, անսովոր է և հռետորական ավարտով: Ուղերձև և ձայնային տարբերակով է, և ուղեկցվում է տեքստով»,- ասված է Շվեդական ակադեմիայի հաղորդագրության մեջ:
Նոբելյան հիմնադրամի կանոնադրւթյան համաձայն, Բոբ Դիլանը պետք է մինչև հունիսի 10-ը հանդես գար ավանդական դասախոսությամբ (մրցանակի հանձնումից վեց ամսվա ընթացքում), hակառակ դեպքում նա չէր ստանա 8 միլիոն շվեդական կրոնի չափովի մրցանակային գումարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: