Քաղաքական կռիվներ,պայքար,փողի համար բաժանված սերեր,զավակ կորցրած մայրեր:
Իսկ ինչու՞մն է կայանում հայերիս ակտուալությունը,որո՞նք են ակտուալ թեմաները,և ինչի՞ համար:
Ակտուալություն ոչինչի համար...
Ինֆորմացիա. ճի՞շտ, թե՞ սխալ:
Հանուն ինչի՞:
Հանուն լավ երկրի:
Իսկ արդյո՞ք երկրի լավ ու վատ լինելու մեջ իշխանությունն ու կառավարութունը շատ մեծ դեր են խաղում,իսկ ԼԱՎ ԼԻՆԵԼՈՒ համար մեզ արդյո՞ք պետք է հարստություն կամ փառք:
Մի պահ անկեղծանանք ինքներս մեզ հետ: Ի՞նչ է պետք մեզ,ինչի՞ համար ենք ապրում,ո՞րն է մեր գլխավոր նպատակը:
Հանգիստ թողնենք ինքներս մեզ ու մի քանի րոպե դադարենք վազել ինքներս մեր ետևից,միևնույն է ապարդյուն է:
Ո՞վ ենք մենք շրջապատում,ո՞վ ենք մենք մեզ համար,ո՞վ ենք մենք նրա համար:
Ո՞րն է երջանկությունը: Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:
Հարցեր,որոնք կան ամեն ինչի մեջ:
Հաճախ ենք ասում,որ բարդ է: Պետք է հասկանանք, որ մեզ տրված է դատարկ դաշտ, որի մեջ կան ճանապարհներ,որի բարդության աստիճանը մենք ենք որոշում:
Օրինակ այսօր օրը վերջանում է արդեն,իսկ ի՞նչ ես արել այսօր երջանիկ լինելու համար: Մի՛ ասա, որ չկա երջանկություն,մի՛ ասա, որ դա ուղղակի հորինված հեքիաթի հերոսի տիեզերական ուժի աղբյուրն էր:
Երջանկություն կա ամեն տեղ: Բայց հաճախ այն մեզ լքում է:Հենց այդպես, բռունցք ցույց տալիս ու հեռանում: Հեռանում առանց ետ նայելու:Հեռանում նեղացած: Ի՞սկ դու:Ի՞նչ ես անում դու: Չէ որ երջանկությունը հեռանում է նույնիսկ քո քաղաքից: Որովհետև քո քաղաքը ծանր է: Իրան չեն ծանրացնում կուսակցությունները,իրան ծանրացնում են մարդիկ: ԻՍԿ ԴՈՒ ՄԻԱՅՆ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՍ: ԱՅ ԹԵ ՈՎ ԵՍ ԴՈՒ:
Շատ քիչ բան է պետք մեզ երջանիկ լինելու համար: Ուղղակի պահենք մեր երջանկությունը մեր քաղաքում...

Հետգրություն. Нах.. мне город, в котором больше не встретить тебя.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել