Картинки по запросу ծխելն արգելված էԷն, որ հայտարարության մեջ ասվումա, որ մարդու առողջության մասին են մտածում ու հենց ծխողների, մեծ ՍՈՒՏԱ։ Ծխողների մասին մտածողը հայտարարության մեջ պետք է նաև ավելացներ, որ մարդիկ կարող են ԱՆՎՃԱՐ օգտվել բժշկահոգեբանական ծառայություններից։ Ի վերջո, չմոռանանք, որ ծխելը կախվածություն է ու դրա կտրուկ թողնելը ավելի շատ առողջական խնդիրների կբերի։ Չմոռանանք, թե մարդիկ ավելի հաճախ երբ են ծխում՝ երբ նյարդայնացած են, երբ չեն կարողանում կենտրոնանալ և այլն։ Այսինքն՝ ստացվում է՝ իրենցից վերցնում ենք սթրեսի թուլացման մի լուծումը ու այլընտրանք չենք տալիս։ Այս ամբողջից ելնելով՝ ծխախոտի թանկացումը չի կարող մարդու վրա ունենալ դրական ազդեցություն, որովհետև էն մարդիկ, ովքեր պարզապես ծխում են ընկերանալու համար մյուսներին կամ ինքնահաստատման, իրանք քիչ տոկոս են ու, էսպես, թե էնպես, իրանց վրա չի ազդելու թանկացումը։

Կոնկրետ վայրերում չծխելը հասկանալի է, բայց թանկացումը՝ ոչ։

Հ.գ. Եկեք շոկոլադն էլ թանկացնենք, որ մարդիկ կախվածություն չունենան ու, ընդհանրապես, եկեք ամեն ինչ թանկացնենք, որ մարդիկ շատակերությամբ չտառապեն։ Ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել