Картинки по запросуLRO զոնդն անսպասելիորեն սառցի կուտակումներ է հայտնաբերել Լուսնի հարավային բևեռի լուսավոր խառնարաններում, ինչը զգալիորեն ընդլայնել է ջրի պաշարները մեր մոլորակի արբանյակի վրա: Այդ մասին ասված է Icarus հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մենք միշտ կարծում էինք, թե Լուսնի վրա սառույց պետք է լիներ այն բոլոր կետերում, որտեղ ջերմաստիճանը բավականաչափ ցածր է դրա կազմավորման համար, բայց իրականում բնավ էլ միշտ չէ, որ այդպես է, և Լուսնի այդ առանձնահատկությունն արդեն վաղուց է բորբոքում մեր հետաքրքրությունը: Այժմ մենք բավականաչափ տվյալներ ունենք, որպեսզի ձեռնամուխ լինենք այն բանի բացահայտմանը, թե ինչպես է առաջացել այդ ջուրը:

Դա կարևոր է ոչ միայն Լուսնի բնակեցման, այլև այն հարցին պատասխանելու համար, թե որտեղից է ջուր հայտնվել Երկրի վրա»,- պատմել է Մեթյու Զիգլերը Թուսոնի մոլորակագիտության ինստիտուտից (ԱՄՆ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել