«Sevan Startup Summit 2017»-ի շրջանակներում սահմանվել է հատուկ մրցանակ տուրիստական ոլորտի ստարտափների համար։ Սամմիթը տալիս է հնարավորություն մասանակից թիմերին ներկայացնելու տարբեր բնագավառներում գործող ստարտափներ և մասնակցել ընդհանուր մրցույթներին։ Կարևորելով տուրիզմի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը՝ այս տարի կսահմանվի հատուկ $2500 մրցանակ, որին կարող են հավակնել տուրիստական ոլորտը ներկայացնող ստարտափները։ Մրցույթը կանցկացվի հուլիսի 27-ին՝ «Sevan Startup Summit 2017»-ի շրջանակներում։ Այսպիսով՝ «Sevan Startup Summit»-ը «Yell Extreme Park»-ի հետ համատեղ ցանկանում է նպաստել տուրիզմի ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը Հայաստանում։

«Շատ ուրախ ենք, որ Հայաստանում կա և զարգանում է նմանատիպ հարթակ։ «Sevan Startup Summit 2017»-ը իրոք հրաշալի հնարավորություն է ցանկացած ուղղվածությամբ ստարտափի համար։ Լինելով այս ոլորտում հաջողվածներից մեկը՝  «Yell Extreme Park»-ը իր ամբողջ թիմով անելու է ամեն բան «Սամմիթ 2017»-ի կազմակերպչական խմբին աջակցելու և այն բարձր մակարդակով անցկացնելու նպատակով»,- նշեց «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը։

Հիշեցնենք, որ այս տարի սամմիթը տեղի կունենա հուլիսի 24-31-ը։ Սամմիթի մասնակցության հայտերը ընդունվում են www.sss.am կայքում և «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ֆեյսբուքյան էջում։ Կա սամմիթի մասնակցության 6 ձևի հայտ՝

  • Ստարտափների համար՝ http://sss.am/for-startups-2/
  • Ծրագրավորողների համար՝ http://sss.am/for-developers/
  • Ներդրողների համար՝ http://sss.am/for-investors-2/
  • Լրագրողների համար՝ https://goo.gl/forms/vwxeBYoFCUe0lOLD2
  • Լուսանկարիչների համար՝ https://goo.gl/forms/4YAE6LcMPIFDFXV52
  • Կամավորների համար՝ https://goo.gl/forms/5ayQUr7Z4b79TV8t1

Շտապեք դիմել, քանի որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել