«Sevan Startup Summit 2017»-ի շրջանակներում կանցկացվի տուրիստական ոլորտի ստարտափների մրցույթ


13:01 , 1 հունիս, 2017

«Sevan Startup Summit 2017»-ի շրջանակներում սահմանվել է հատուկ մրցանակ տուրիստական ոլորտի ստարտափների համար։ Սամմիթը տալիս է հնարավորություն մասանակից թիմերին ներկայացնելու տարբեր բնագավառներում գործող ստարտափներ և մասնակցել ընդհանուր մրցույթներին։ Կարևորելով տուրիզմի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը՝ այս տարի կսահմանվի հատուկ $2500 մրցանակ, որին կարող են հավակնել տուրիստական ոլորտը ներկայացնող ստարտափները։ Մրցույթը կանցկացվի հուլիսի 27-ին՝ «Sevan Startup Summit 2017»-ի շրջանակներում։ Այսպիսով՝ «Sevan Startup Summit»-ը «Yell Extreme Park»-ի հետ համատեղ ցանկանում է նպաստել տուրիզմի ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը Հայաստանում։

«Շատ ուրախ ենք, որ Հայաստանում կա և զարգանում է նմանատիպ հարթակ։ «Sevan Startup Summit 2017»-ը իրոք հրաշալի հնարավորություն է ցանկացած ուղղվածությամբ ստարտափի համար։ Լինելով այս ոլորտում հաջողվածներից մեկը՝  «Yell Extreme Park»-ը իր ամբողջ թիմով անելու է ամեն բան «Սամմիթ 2017»-ի կազմակերպչական խմբին աջակցելու և այն բարձր մակարդակով անցկացնելու նպատակով»,- նշեց «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը։

Հիշեցնենք, որ այս տարի սամմիթը տեղի կունենա հուլիսի 24-31-ը։ Սամմիթի մասնակցության հայտերը ընդունվում են www.sss.am կայքում և «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ֆեյսբուքյան էջում։ Կա սամմիթի մասնակցության 6 ձևի հայտ՝

Շտապեք դիմել, քանի որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է։