«Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԵԿ ղեկավարի փոփոխությունից հետո Հրանտ Կարապետյանից պահանջել են 2 ցուցակ՝ նրա բիզնեսների մասին և բոլոր այն բիզնեսմենների ցուցակները, որոնց հովանավորել և օգնել է ՊԵԿ Մաշտոցի հարկային բաժնի պետ եղած ժամանակ:


Եվ ահա երկու ցուցակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարապետյանը բավական շատ հարկեր չի վճարել բյուջե, և ըստ լուրերի՝ նրա առաջ խնդիր է դրվել՝ երկու փուլով պետբյուջե վճարել այդ հարկերը, որ կազմել են շուրջ 1.3 մլն դոլար, այլապես նրան խոստացել են բանտարկել:


Կարապետյանն էլ, բնականաբար, որոշել է հանուն ազատության մաս-մաս վճարել ժամանակին չվճարված հարկերը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը» դիմեց Հրանտ Կարապետյանին, սակայն նա հերքեց՝ ասելով. «Անլուրջ բան է»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել