«Ընդամենը 14 օր տևած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը ավարտեց Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Սա առաջին դեպքը չէ, որ ՀՔԾ-ն այսօրինակ արագությամբ ավարտում է դատավորների կաշառքի մասով հարուցված քրեական գործերը: Նկատենք, որ 2014թ. մինչ օրս կաշառքի գործով 3 դատավոր է կալանավորվել, սակայն նրանցից ոչ մեկը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և, առհասարակ, հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս քրեական գործը հաշվի առնելով՝ ինչու ՀՔԾ-ն նմանօրինակ արագությամբ չի ավարտում մյուս աղմկահարույց գործերը, մասնավորապես 2015թ. «էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների ծեծը, որով նախաքննությունը շուրջ երկու տարի շարունակվում է: Ավելին՝ շուտով կլրանա 2016թ. հուլիսյան դեպքերի արդյունքում լրագրողների ծեծի գործով քննության մեկ տարին, սակայն գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Այս դեպքերում քաղաքական հրահանգ կա՞, և ՀՔԾ-ն կաշկանդված է որոշ մարդկանց նկատմամբ խիստ որոշումներ կայացնելուց»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել