Yerkir.am-ը գրում է.

 Պատգամավոր չընտրված ՀՀԿ-ականների ճակատագիրը դեռ անհայտ է

ԱԺ 5-րդ գումարման ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը 6-րդ գումարման խորհրդարանում չկան: Yerkir.am-ը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքվեց, արդյո՞ք նախրոդ գումարման ԱԺ այդ պատգամավորներին կտեսնենք գործադիր մարմնում կամ այլ պաշտոններում:

Շարմազանովը նշեց, որ իրենց այդ գործընկերները կշարունակիեն իրենց ակտիվ գործունեությունը Հանրապետական կուսակցությունում:

«Բոլոր մեր կուսակցական գործընկերները  կշարունակեն իրենց ակտիվ գործունեությունը կուսակցության ներսում, սա փաստ է, իսկ ինչպիսի պետական ծառայհության կանցնեն կամ կանցնեն թե չէ ցույց կտա ժամանակը»,- ասաց նա, ապա հավելեց, որ թե իրենց կուսակցությունում, թե պետական մարմիններում նրանցից ոմանք կշարունակեն աշխատանքը:

Շարմազանովը նշեց, որ այս պահին որևէ մեկի մասին անհատական բան ասել չի կարող, քանի դեռ նշանակումները չեն եղել:

ՀՀԿ մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք, արդյո՞ք Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն թեկնածու ունենալու է, ինչիn ի պատասխան նա արձագանքեց. «Արտաշատի քաղաքապետի հետ կապված որևէ հարց չենք քննարկել, չեմ կարող ասել կունենանք թեկնածու, թե ոչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել