PanARMENIAN.Net-ը գրում է.
Միջերկրական ծովում մայիսի 24-ին նավաբեկության հետևանքով զոհվել է նվազագույնը 31 ներգաղթյալ, որոնք Հյուսիսային Աֆրիկայից փորձում էին Եվրոպա հասնել, Իտալիայի առափնյա անվտանգության ծառայությանը հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նավը խորտակվել է Լիբիայի ափերից մոտ 30 ծովային մղոն հեռավորության վրա: Կործանման պահին նավում եղել է մոտ 500 մարդ, որից մոտ 200-ը հայտնվել է ջրում: Դեռևս հայտնաբերվել է զոհերի 31-ի դին: Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նշվում է, որ այժմ իտալացի փրկարարները Միջերկրական ծովում ընդհանուր առմամբ որոնողափրկարարական բնույթի 15 օպերացիա են իրականացնում:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/240508/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել