ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 101.9 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 9.7%-ով։

No automatic alt text available.

Ինչ վերաբերում է ալյումինի գլանվածքի արտադրությայնը, ապա այն աճել է 19 անգամ և կազմել 57 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 7,305 տոննա։ Ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 27.6%-ով և կազմել 2,170 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 13.6%-ով և կազմել 2,825 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 38.4%-ով և կազմել 1,868 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 13.7%-ով և կազմել 2,914 տոննա, իսկ պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 88.5%-ով և կազմել 2,025 տոննա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել