Թուրքիայի նախկին կին վարչապետին բերման ենթարկելու որոշում է կայացվել Yerkir.am-ը գրում է.
 Թուրքիայում 1997թ. փետրվարի 28-ի «թավշյա հեղաշրջման» գործով բերման ենթարկելու որոշում է կայացվել երկրի նախկին կին վարչապետ Թանսու Չիլլերի նկատմամբ:
 Ըստ Gazeteduvar-ի՝ Անկարայի թիվ 5 առանձնակի ծանր հանցագործությունների քրեական դատարանը պահանջել է բերման ենթարկել դատարան չներկայացած նախկին վարչապետին:

 Նշենք, որ  «թավշյա հեղաշրջման» ժամանակ հետապնդվում էր նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել