Թուրքիայում 1997թ. փետրվարի 28-ի «թավշյա հեղաշրջման» գործով բերման ենթարկելու որոշում է կայացվել երկրի նախկին կին վարչապետ Թանսու Չիլլերի նկատմամբ:
Ըստ Gazeteduvar-ի՝ Անկարայի թիվ 5 առանձնակի ծանր հանցագործությունների քրեական դատարանը պահանջել է բերման ենթարկել դատարան չներկայացած նախկին վարչապետին:
Նշենք, որ «թավշյա հեղաշրջման» ժամանակ հետապնդվում էր նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: