Մեդվեդևը կոչ է արել ՍԾՏՀ անդամ երկրներին` համագործակցել ԵՏՄ-ի և ՇՀԿ-ի հետYerkir.am-ը գրում է.
 Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրները ինտեգրման գործընթացների համար պետք է գործընկերություն հաստատեն այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵՏՄ-ն և Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Ստամբուլում մասնակցել է ՍԾՏՀ-ի գագաթաժողովին:

«Մենք իսկապես զարգացնում ենք ԵՏՄ-ն` ստեղծելով խոչընդոտներից զուրկ միջավայր ապրանքների տեղաշարժի համար: Մեր միությունը բաց է փոխգործակցության համար»,- ընդգծել է նա:

 ՌԴ վարչապետը հավելել է, որ ավելի վաղ ստեղծվել է Վիետնամի և մի շարք այլ պետությունների հետ ազատ առևտրի գոտի, ինչի առնչությամբ անհրաժեշտ է կառուցել ընդհանուր տարածք բոլոր ինտեգրացիոն միավորումների, այդ թվում` Եվրասիական գործընկերության, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ կազմակերպությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել