Panorama.am-ը գրում է.

Հնդկաստանի Թելանգանա նահանգում ապրիլի 1-ից սկսած շոգի հետևանքով առնվազն 167 մարդ է մահացել:  Ռիա նովոստին, հղում անելով Deccan Chronicle-ին, գրում է, որ նման տվյալներ են հրապարակել նահանգի արտակարգ իրավիճակների գործակալությունից:

Ընդ որում, գործակալությունը դեռևս այդ մահերը չի որակավորել որպես շոգի հետևանք: Դա կլինի տեղական հատուկ հանձնաժողովների զեկույցների հիման վրա, որոնք կազմված են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարից, ոստիկանության ներկայացուցչից ու բժշկից: Այդ ընթացակարգն անհրաժեշտ է, որպեսզի տեղական իշխանությունները նահանգի իշխանություններից կարողանան ֆինանսավորում ստանալ տարերքի դեմ պայքարելու համար:

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել