«Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանում երեկ պետք է հրապարակվեր «Հայբիզնեսբանկի» գործով դատավճիռը, սակայն նիստը հետաձգվել է: Արա Կիրակոսյանը, ով մեղադրվում է Քրօր. 4-րդ հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության, փողերի լվացման, լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերը կեղծելու, իրացնելու մեջ, հրաժարվել է պաշտպան Հակոբ Ճարոյանից: Մեղադրողն արդեն ճառ ասել է պահանջելով 15 տարվա ազատազրկման դատապարտել Կիրակոսյանին: Մեր տեղեկություններով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է 12 տարի տալ, որից 4 տարին նա արդեն անազատության մեջ է: Փաստաբանից հրաժարվելով՝ մեղադրվող կողմը փորձում է ժամանակ շահել, հույս ունեն ինչ-որ կերպ մեղմացնել դատավճիռը: Նշենք նաև, որ ինքը՝ Արա Կիրակոսյանը, մեղքը չի ընդունում: Նրա մեղադրանքի հիմքում մոտ 10 միլիոն եվրոյի յուրացում է դրված, թեև լավատեղյակներն ասում են, որ նրան հազիվ 100 հազարը հասած լինի»,-գրում է թերթը: 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել