Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկն, օրինակ, Զարդուշտ Ալիզադեն շատ կարևոր տեղ է հատկացնում ռուս-թուրքական ռազմական համագործակցությանը. <<Թուրքիայի և Ռուսաստանի միջև որքան նվազի մրցակցությունը, այնքան ավելի լավ է Հարավային Կովկասի համար, ինչն ավելի լայն հնարավորություններ կստեղծի, որպեսզի տարածաշրջանի պետություններն իրենք լուծեն իրենց խնդիրները>>: 
Սա իրատեսական կլիներ այն դեպքում, եթե երկու երկրների մրցակցությունը միայն տնտեսական կամ ռազմական ոլորտում լիներ, այլ ոչ թե տարածաշրջանում առավել ազդեցիկ դիրք գրավելը: Բացի դրանից, ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի շահերից չի բխում տարածաշրջանում ինքնուրույն կոնֆլիկտները կարգավորած հարավկովկասյան երկրների հարևանությունը. բանն այն է, որ երբ այս երկրները դադարում են կոնֆլիկտներ ունենալ, սկսում են տարբեր բնագավառներում համագործակցել միմյանց հետ, ինչի արդյունքում դրանք դառնում են շատ ավելի անկախ որևէ հզոր պետությունից: Հետևաբար, թյուր կարծիք է, թե Ռուսաստանն ու Թուրքիան երբևէ կդադարեն մրցակցել հատկապես կոնֆլիկտների կարգավորման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել