Картинки по запросу արտյուշ գրիգորյանՎրաստանի և Չինաստանի միջև Ազատ առևտրի պայմանագրի կնքման արդյունքում դեպի Չինաստան արտահանվող ապրանքների ցանկում նշված է նաև գյուղատնտեսական ապրանքները։ Քանի որ Սամցխե-Ջավախքի մարզում առավելապես արտադրվում է գյուղատնտեսական ապրանքներ, ուստի տեղական իշխանությունները, պատգամավորներն ակտիվ աշխատելու դաշտ ունեն։ Անհրաժեշտ է ճշտել՝ խոսքը կոնկրետ գյուղատնտեսական որ ապրանքների մասին է, և հնարավո՞ր է արդյոք կազմակերպել Ջավախքում դրանց արտադրությունը։ Եթե այո, ապա բնակչությանը պետք է տալ ազդակներ այդ մասին, որպեսզի վերջիններս կարողանան կազմակերպել իրենց արտադրությունը տվյալ պահանջարկից ելնելով։ Եվ ամենակարևորը՝ օգնեն արտահանման հարցում։ Երբ Վրաստանում խոսում են ինտեգրացիայի մասին, ինտեգրացիան հենց սա է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել