Yerkir.am-ը գրում է.

 Հնգյակից երկու աղջիկների վիճակը միջին ծանրության է

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, բայց կայուն: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից:

Երեխաները բժիշկների հսկողության տակ են և դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ նրանցից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:

Հնգյակից 3-ը` երկու աղջիկը և տղան, մահացել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել