Yerkir.am-ը գրում է.
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, բայց կայուն: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից:
Երեխաները բժիշկների հսկողության տակ են և դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ նրանցից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:
Հնգյակից 3-ը` երկու աղջիկը և տղան, մահացել են: