Երեկվանից սկսվել է ավագ շաբաթը՝ որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի չարչարանքների, երեսուն արծաթով Հուդայի մատնությամբ, խաչելության և վերջապես հարությամբ: Եթե ավագանու ընտրություններում Ազատության հրապարակում նստածները վաճառվեն երեսուն արծաթով, ապա հանրապետականը իր սև ձեռագիրը ի ցույց կդնի՝ ավազակությամբ կրկին կհաղթի ՀՀԿ-ն, և դա նշանակում է, որ հայրերը ազգային ժողովում, իրենց լպիրշ զավակներն էլ քաղաքապետարանում ապահովելու են արտագաղթի կրկնակի աճ, հանրապետության և մայրաքաղաքի լիիրավ կործանում, թալնաչիների կրկնակի աճ, բեսպրիդելիզմի ավելացում: Ուստի խաղի ղեկը դեռ մնում է գլխավոր ավազակի ձեռքում անփոփոխ, իսկ Սերժի խոսափող գալուստը ժամանակ առ ժամանակ դուրսպրծուկի դերում ապացուցում է, որ Հանրապետական կուսակցությունը մեծ հաշվով թքած ունի ժողովրդի կարծիքի վրա, ժողովրդի խեղճ ու սովի մատնված... պարապուրդի մատնված հայ երիտասարդի կյանքի վրա: Կատուն ձեռնոցով մուկ չի բռնի... ուստի չէր խանգարի ընդդիմություն կոչված «Ժառանգության» գլուխ կանգնած Րաֆֆին մի քիչ հաց ուտեր ու թարգեր նամակագրական կապերը, որովհետև կուշտ փորով ավելի ճիշտ որոշումներ էր կայացնում, քան սոված... (նամակագրությունը նույնիսկ սիրող զույգերին է բաժանել)... Րաֆֆին ժամանակ չպետք է կորցնի, շոշափելի գործողություններով պետք է հանդես գա ու ժողովրդի արթնացած վիճակը արհեստականորեն չքնեցնի: Եթե ապրիլի իննին, ինչպես տղամարդավարի ասաց Րաֆֆին, որ միայն իմ դիակի վրայով այդ կեղծ երդումը կլինի, ու եթե ամսի իննին կրկին Ազատության հրապարակում հավաքված մարդիկ միմիայն լսելու են ճառեր, իրար փոխանցվող նամակներ, ուրիշ ոչինչ, ուրեմն վերջնականապես պարզ կլինի, որ Րաֆֆին իշխանության պրոյեկտն է... Ով վախվխելով է պահանջում, նա մերժում է հայցում... Չփորձեք ժողովրդին մոլորեցնել, որովհետև ժողովուրդը տեսնում, լսում և հասկանում է: Բոլորս էլ հիշում ենք Հուդայի վախճանի մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել