«Բրիտանական փորձագետներն ասել են սառնարանում ձվերի պահպանման լավագույն տեղը»,- հայտնում է Daily Mail-ը:

Նրանց կարծիքով` սառնարանի դուռը ամենավատ տեղն է ձվեր պահելու հանար, իսկ ճիշտը դրանք տեղավորելն է մեջտեղի դարակում, որտեղ պահպանվում է հաստատուն ջերմաստիճան:

Good Housekeeping պարբերականի մասնագետների կարծիքով նույնպես՝ ձվերը հարկ է պահել մեջտեղի դարակում: Խոհարարների կարծիքով` սառնարանի դռան մեջ ձվերը չի կարելի պահել, քանի որ մշտապես ենթարկվում են ցնցումների, և մյուս մթերքների հոտը կարող են անցնել կճեպով:

Բրիտանական The British Egg Information Service ծառայությունը տնային տնտեսուհիներին խորհուրդ է տալիս ձվերը պահել տուփերում` 2 °C-ից ցածր մշտական ջերմաստիճանում և հոտավետ մթերքներից հեռու: Ցածր ջերմաստիճանը նաև թույլ չի տալիս սալմոնելյոզի բակտերիայի բազմացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել