Картинки по запросуԼեռնային Ղարաբաղում կարող են վերսկսվել լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի ամենամյա զեկույցում: 28 էջից բաղկացած զեկույցում գնահատականներ են տրվում համաշխարհային մարտահրավերներին:

«2016թ. ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Կողմերը չեն ցանկանում փոխզիջման գնալ, ուստի 2017թ. պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նաև նշվում է, որ տնտեսական դժվարությունները գլխացավանք են դարձել Ադրբեջանի կառավարության համար, որն իր արտաքին քաղաքականությունում շարունակում է հավասարակշռել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև:

Զեկույցի Կովկասին վերաբերող հատվածում նշվում է, որ Վրաստանն առաջիկայում կշարունակի խորացնել հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ:

Զեկույցը ներկայացվել է Սենատի` հետախուզության հարցերով հանձնաժողովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել