Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին , Քանի՜- քանի՜սը կյանքում,ե՛ս էլի գիժ մնացի կամ Չստացված հեղափողության համար զղջման արարողություն:


Երեկ ցանկանալով զբոսնել երեկոյան Երևանով հայտնաբերեցի «Մութ և Ցուրտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընԳերության հանրահավաքը և «պատիվ ունեցա» ներկա գտնվել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ զղջման արարողությանը, նա ներեղություն էր խնդրում հավաքվածներից(որոնցից մեծ մասը ներկա էր ավանդական «լոքշի» պատճառով):Մեջբերում եմ նրա խոսքերը. «Ներող կլնեք,որ 4 տարի ասում ենք հաղթելու ենք,բայց հաղթանակը կտոր-կտոր եղած է մեզ հասնում»:

Ինչ ասեմ ժողովուրդ ջան ուղղակի մեջբերեմ Պարույր Սևակի խոսքերը.

Կա գիշերային ինչ-որ մի թռչուն, 
Որ քրքիջով է միշտ արդարացնում 
Իր ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ և ՄԹԱՆ կյանքը: 
Եվ, ի՜նչ է, չկաք թռչունի չա՞փ էլ:

Եզրակացությունները թողնում եմ ձեզ...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել