«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Ահեր Շահգելդյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
 
«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում անհաջողության մատնվե­լուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ընդհատակ անցավ, բավարարվեց ընդամենը ընտրություն­ների վերաբերյալ տեսակետ արտահայտե­լով և վարչության նիստ գումարելու մա­սին հաղորդագրություններ տարածելով: Նկատենք, որ ստեղծման օրից ի վեր քա­ղաքական այս ուժը խորհրդարանում ներկայացվածություն է ունեցել, հետևաբար ի՞նչ է անելու այսուհետ այս քա­ղաքական ուժը, և արդյո՞ք կուսակցա­պետ Արթուր Բաղդասարյանը շատ է բարկացել իր «զորքի» վրա:
 
-Պարոն Շահգելդյան, ինչո՞ւ է «Հայկա­կան վերածնունդ» կուսակցությունն ընդ­հատակ անցել, շա՞տ եք հիսաթափվել:
 
-Բացարձակ լռության խնդիր չկա, մենք ներկայացրել ենք պաշտոնական հայտարարություններ, մենք մեր դիրքորոշումնե­րը, մեր տեսակետները հայտնել ենք:
 
-Համենայն դեպս, կուսակցության ղե­կավարից սկսած Ձեր կուսակիցները զերծ են մնում լրագրողների հետ շփումից: Ինչո՞վ կբացատրեք դա:
 
-Հիմա բայց Ձեզ հետ խոսում եմ, չէ՞: Ոչ մի խնդիր չկա, կուսակցությունը չի անցել, և մենք այսօր վերլուծում ենք, աշխատում ենք, բարեփոխելու ենք...
 
-«Հայկական վերածնունդ» կուսակցու­թյանը չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը: Թերևս մեկ ամիսը բավական ժա­մանակ է՝ վերլուծություններ անելու և հասկանալու համար, թե որն էր ձախող­ման իրական պատճառը: Եվ ուրեմն, կպարզաբանե՞ք:   
 
-Այս հարցերին մենք պատասխանել ենք, տվել ենք գնահատականներ, դրա­նից ավելին այս րոպեին ես ասել չեմ կա­րող, մնացածն ինչ է, մենք էլի ներքին անալիզ ենք անում կուսակցությամբ, բնականաբար բարեփոխումներ են պետք, և շարունակելու ենք աշխատել: Մենք ավագանիներ ունենք Վանաձորում, Գյումրիում, գյուղապետեր, բնականաբար աշխատել և աշխատելու ենք»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել