Image result for ՇուշիՌուսաստանյան Regnum գործակալության հրապարակումն այն մասին, որ Արցախի իշխանությունները հնարավոր են համարում Ստեփանակերտի և Շուշիի միավորումը մեկ համայնքի մեջ և խոշորացված Շուշիի՝ Արցախի մայրաքաղաք հռչակումը, պարոնոիդալ հիստերիա է առաջացրել Բաքվում: Ալիևյան կայքերից մեկը արձագանքել է ռուսաստանյան լրատվական գործակալության այս տեղեկությանը: Սակայն ավելի լավ կլիներ, եթե լռեր և չհրապարակեր և չխայտառակվեր:
Անդրադառնալով այս հարցին՝ Շուշիի քաղաքապետ Բայրամ Սաֆարովը (պարզվում է, որ այսպիսի պաշտոն էլ կա Բաքվում) ուղղակիորեն սպառնացել է արցախցիներին. «Զգուշացնում եմ Լեռնային Ղարաբաղի անջատողականներին, որ ադրբեջանական Շուշա քաղաքի կարգավիճակի փոփոխությունը միջազգայնորեն ճանաչված նորմերի խախտում է, և այն ձեռնարկողները պատասխան պետք է տան համաշխարհային հանրությանը: Քաղաքի կարգավիճակի փոփոխությունը Ադրբեջանի սահմանադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Շուշան Լեռնային Ղարաբաղի կենտրոնն է, և այլ կարծիք լինել չի կարող»,- զայրացել է ձրիակեր Բայրամովը, ով 25 տարի էլ Արցախում և կոնկրետ Շուշիում չի եղել, բայց խոսում է որպես քաղաքի ղեկավար: Հետաքրքիր է, քանի՞ հազար մարդ է աշխատում Ադրբեջանում, որ այսպիսի ձրիակերները, որոնք գոյություն չունեցող պաշտոններ են զբաղեցնում, ստանան աշխատավարձ:
Բոլոր հայերը համաձայն են Բայրամովի մտքերի փորլուծությունից միայն մեկ բանի հետ, այն է՝ Շուշին Արցախի կենտրոնն է: Դա ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Իսկ քանի որ այն կենտրոնն է Արցախի, ապա պետք է օրինական կարգավիճակ ստանա: Բայրամովի հայտարարության մյուս մասը նույնիսկ ամոթ է մեկնաբանել: Միայն իրականությունից կտրված Բայրամովի նմանները կարող են հայտարարել, որ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար հայերը պետք է բացատրություն տան միջազգային հանրությանը: Հետաքրքիր է, եթե, օրինակ, Լոնդոնի կամ Փարիզի կարգավիճակը փոխվի, անգլիացիները կամ ֆրանսիացիները մեզ բացատրություն տալո՞ւ են որպես միջազգային հանրության բաղկացուցիչ մաս: Կամ ի՞նչ կապ ունի Շուշին Ադրբեջանի սահմանադրության խախտման հետ:
Օդից աշխատավարձ ստացող Բայրամովը չի հասկանում, որ հայերն իրեն պաշտոնի բարձրացում են անում: Նա կդառնա «մայրաքաղաքի» քաղաքապետ, թեկուզ և վիրտուալ և այդքան երազելի, ու կարող է պահանջել Ալիևից, որ իր աշխատավարձը բարձրացնի:
Իսկ Ադրբեջանի նախկին դատախազ Իլյաս Իսմայիլովն, իմանալով Շուշիի՝ մայրաքաղաք դառնալու մասին տեղեկությունը, կատաղել ու բացի Բայրամովի՝ Ադրբեջանի սահմանադրությունը խախտելու մասին անգիր արած թեզը բարբաջելուց՝ սպառնացել է և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին շատ արագ մաքրել երկրի տարածքը հայ ահաբեկիչներից: Իրավաբան Իլյասովի համար Արցախում միշտ մեծամասնություն կազմող հայերն ահաբեկիչներ են: Ու քանի որ այդպես է, ապա արցախահայությունը և նրա թիկունքում կանգնած համայն հայությունը իրավունք ունեն 1992 թ-ին իրականացված «Հարսանիք լեռներում» օպերացիայի նման մի նոր օպերացիա իրականացնել և ազատագրել հայկական Գանձակը և այլ տարածքները 1918 թ-ին ի հայտ եկած ադրբեջանցի-թուրքերից: Ու քանի որ «Հարսանիք լեռներում»-ն արդեն տեղի է ունեցել, ապա պետք է տեղի ունենա նաև «Մեհրիբանի մեղրամիսը Գանձակում» ռազմական օպերացիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել