Հնգյակի ծնողներին խորհուրդ էր տրվել ռեդուկցիայի դիմելPanARMENIAN.Net-ը գրում է.

Երևանում հնգյակի ծնողներին «Էրեբունի» ԲԿ-ում առաջարկվել է րեդուկցիա անել և թողնել միայն երկու կամ երեք երեխայի՝ կնոջ հղիության 8 շաբաթում:

«Էրեբունի» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը դեռևս հղիության 8-րդ շաբաթում հայտնել է զույգին, որ նրանք 5 երեխայի են սպասում: Այնուհետև, կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքներով ծնողներին բացատրվել է, որ երեխաների՝ առանց բարդությունների ծնվելու շանսերը քիչ են և խորհուրդ է տրվել ռեդուկցիա անել, որպեսզի մյուս երեխաները լիարժեք, արանց բարդությունների ծնվեն:

Սկզբից համաձայնել էին, սակայն մի քանի օր անց՝ հրաժարվել», - PanARMENIAN.Net ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել