Картинки по запросу հովհաննես մանուկյանՀամեմատության մեջ ռադիոն հաստատ շահեկան դիրքերում է մտքի ազատության խթանման, երևակայության զարգացման առումով: Ռադիոյի այս մոգական ուժը ցավոք հաճախ ի վնաս մարդկության է օգտագործվել և ռադիոյի պատմությունը գրանցել է ՍԱՐԱՖԱՆԱՅԻՆ, ՌՈՒԱՆԴԱՅԻ ռադիոյի տեսակներ, որոնք սահմանափակել են մարդու ինքնուրույնությունը, բորբոքել անհարկի երևակայություն և մղել հանցագործությունների…
Պետության կողմից ռադիոյի հնարավորությունների օգտագործման ամենափայլուն հաղթանակը ասելիքի հիշվելու, մնալու կարևորությունն է: Զարմանալի է, երբ Խորհրդային Միության երրորդ սերունդը առանց մեկ անգամ ռադիոյով լսելու, ճշգրիտ Լևիտանի տոնայնությամբ արտաբերում էր ГОВОРИТ МОСКВА նախադասությունը: Այն դարձել էր թևավոր խոսք ու լեզվամտածողության անբաժանելի բաղադրիչ:
Հարգանքի են արժանի ռադիոյի սկզբնական անհրաժեշտությունն ամեն օր իրենց աշխատանքով ամրապնդող և զարգացնող մասնագետները, մարդիկ, որոնց անգամ այսօր էլ հաջողվում է խորհրդավորություն, հետաքրքրություն և գույներ հաղորդել:
Շնորհավորում եմ հավաքական իմաստով ՌԱԴԻՈՅԻ բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, Ձեր աշխատանքը մարզում է ռադիոլսողի միտքը, տրամադրություն և ոգևորություն հաղորդում, միշտ եղեք ձեր բարի գործի վարպետը …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել