Սիրիական ընդդիմադիրները հերթական անգամ հայտարարել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի՝ Սիրիայում լրջորեն վիրավորվելու մասին: Նշվում է, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը Սիրիա էր ժամանել դեռևս ապրիլի կեսերին. օրերս սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակվել սիրիական բանակի և նրան հարող ուժերի կողմից Համայում, Դարաայում իրականացվող ռազմագործողություններին Սոլեյմանիի մասնակցության վերաբերյալ:

Image result
Սիրիական կառավարական ուժերի հաջողված մի շարք ռազմագործողությունների համակարգման գործում մեծ ավանդ ունեցող իրանցի գեներալի ծանր վիրավորվելու, անգամ զոհվելու մասին պարբերաբար շրջանառվող ապատեղեկատվությունը նախկինում մի քանի անգամ հերքվել է. մեծ հավանականությամբ, այս վերջինը ևս վերոնշյալ լուրերի շարքից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել