Похожее изображение«Ты трус, ты раб, ты армянин» արտահայտությունը ասում է ՈՉ ԹԵ Պուշկինը, այլ իր «Տազի» պոէմի հերոս, ազգությամբ չեչեն Գասուբը, ով բարկանում է իր տղայի՝ Տազիտի վրա, քանի որ տղան հրաժարվում է սպանել անպաշտպան վիրավոր թշնամուն: Այս մարդկային արարքը հայրը դիտարկում է իբրև վախկոտություն, երկչոտություն, քրիստոնյային (այսինքն՝ անհավատին), այլ ոչ թե չեչենին վայել արարք: Սևագիր տարբերակում «армянин» բառի փոխարեն եղել է «христианин», մաքրագրելիս Պուշկինը փոխել է այն «армянин»-ի որպես քրիստոնյա բառի լիարժեք հոմանիշ: Բացի դրանից՝ այս երեք բառերը «трус», «раб», «армянин» օգտագործվում են առանձին-առանձին, այլ ոչ թե իբրև մեկ իմաստ արտահայտող բառեր, քանի որ «армянин» բառից առաջ չկա «-» նշանը, որը պարտադիր կլիներ, եթե հեղինակը ի նկատի ունենար, որ այս երեք բառերը ունեն նույնատիպ իմաստ: Այստեղ պարզապես թվարկվում են մի շարք հատկանիշներ, որոնք հեղինակի կարծիքով հարիր են անպաշտպան մարդ սպանել ՉՑԱՆԿԱՑՈՂԻՆ, այսինքն՝ նա կարող է լինել վախկոտ, նա կարող է լինել ծառա, նա կարող է լինել Հայ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել