Картинки по запросу մամուլի ազատությունՀարգելի բարեկամներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ: Մասնագիտական մեծ նվիրվածություն և բարեխղճության բարձր մակարդակ պահանջող Մամուլը միշտ կմնա ձևավորման ավարտական փուլում, ինչը խոսում է մասնագիտության ավարտված չլինելու, նոր ասելիքներ ունենալու և մշտական մարտահրավերների դեմ պայքարելու մասին: Սեփական փորձս թույլ է տալիս եզրակացնել, որ հայկական մեդիայի պատասխանտուների հետ հնարավոր է անկեղծ քննարկումներ իրականացնել անգամ Chatham House Rule ձևաչափով, ինչը դեռևս չի հաջողվել շատ կայացած երկրների քաղաքացիներին: Մաղթում եմ անկախություն և ազատություն՝ վաղուց արդեն կայացած, դժվարությունների շեմին հայտնված և նորաստեղծ բոլոր լրատվամիջոցներին: Այս դեպքում միայն հնարավոր կլինի դառնալ թելադրող և հեռու մնալ թելադրություն գրելու ստիպողական, երբեմն էլ նաև գայթակղիչ առաջարկներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել