Tert.am-ը գրում է.
 Նոր Մոսկվայի բնակիչ Կարեն Ս.-ն բռունցքներով ջարդուփշուր է արել Uber տաքսի ծառայության մեքենաներից մեկը, որով նրա ընկերուհին գիշերը տուն է եկել:
 Ինչպես նշում է life.ru-ն, տղամարդու ագրեսիվ պահվածքը պայմանավորված էր այն փաստով, որ նա ընկերուհուն խանդել է տաքսու վարորդին:
 Միջադեպի վերաբերյալ շատ մանրամասներ չկան: Նշվում է միայն, որ վարորդը Կարեն Ս.-ի ընկերուհուն ուշ գիշերը բերել է նշված հասցեով, որտեղ նրան դիմավորել է բռնցքամարտիկը:
 25-ամյա երիտասարդը մտածել է, թե վարորդն անտարբեր չէ իր ընկերուհու հանդեպ ու բռունցքներով հարձակվել է մեքենայի վրա՝ կոտրելով դրա ապակիները, տեղից պոկելով վարորդի նստատեղը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել