Armsport.am-ը գրում է.

Չինական երեք ակումբ հետաքրքրված է Մորատայի ծառայություններով

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է փոխել ակումբը, մեծ պահանջարկ է վայելում տրանսֆերային շուկայում:

«AS»-ի հաղորդմամբ 24-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է չինական միանգամից 3 ակումբ, որոնց անունները, սակայն, դեռևս չեն հաղորդվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մորատայի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», որը պատրաստ է նրա համար 65 մլն եվրո վճարել: Բացի դա, անգլիական ակումբը նրան պատրաստ է 6 մլն եվրոյից շատ վճարել. այդքան է կազմում ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձն «Արքայական ակումբում»:

Մորատան վերջերս վստահություն էր հայտնել, որ ապագայում ինքը կաշխատի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել